«Կլոպը կրքոտ տղա է, նա ուզում է հաղթել և «Լիվերպուլը» դարձնել ավելի մեծ». Ալիսոն
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը կիսվել է ավարտված մրցաշրջանի վերաբերյալ իր մտքերով:
«Սա իմ կարիերայի ամենահյուծիչ մրցաշրջաններից մեկն էր: Չգիտեմ՝ դա պայմանավորվա՞ծ էր կորոնավիրուսային համաճարակով, ավելի երկար մրցաշրջան… Այս մրցաշրջանում ես ավելի քիչ հանդիպումներ եմ անցկացրել, քան, սովորաբար, վնասվածքների պատճառով:
Մենք շուտ դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից, բայց ես կարծում եմ, որ այս դատարկությունը պայմանավորված է նրանով, որ մենք յուրաքանչյուր խաղում ներդնում էինք մեր ուժերը: Կլոպը շատ բան է անում դրա համար, նա պարզապես ասում է, թե որն է մեր հիմնական նպատակը:
Մեզ համար նաև կարևոր է, թե ինչ ճանապարհով ենք մենք հասնում այդ նպատակին: Պարզապես դիտեք, թե ինչպես է Կլոպն ուղղորդում մեր մարզումները: Նա վստահում է մեզ իրականացնել իր գաղափարները ոչ միայն մարզումներին, այլև ամենօրյա կտրվածքով:
Կլոպը կրքոտ տղա է, նա դա ցույց է տալիս: Նա ցանկանում է հաղթել և ավելի լավը դարձնել «Լիվերպուլը»»,- ասել է Ալիսոնը Bola da Vez ծրագրի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը