Բաժիններ՝

«Հավելյալ թեստերի արտադրության անհրաժեշտության հարցն իմ իրավասության շրջանակում չէ». Արսեն Առաքելյան

168.am-ը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանից գրավոր տարբերակով (իր առաջարկությամբ) փորձեց պարզել՝ ներկա դրությամբ ի՞նչ տեմպով է ընթանում ախտորոշիչ թեստի արտադրությունը, այսինքն՝ օրական քանի՞ թեստ է արտադրվում, ինչին ի պատասխան՝ նա ուղարկած գրության մեջ նշել է.

«Թեստերի արտադրությունն ընթանում է մեր կողմից բազմիցս նշված ծավալներով՝ օրական 1000-2000 թեստ»:

Հարցին՝ արդյո՞ք անհրաժեշտություն զգացվելու է մյուս 250.000 դոլարի տրամադրման, թեկուզ՝ նյութերի և սարքավորումների տեսքով, Արսեն Առաքելյանը շեշտել է, որ հավելյալ թեստերի արտադրության անհրաժեշտության հարցն իր իրավասության շրջանակում չէ։

Նշենք, որ մինչև հիմա վարչապետի խոստացած 550.000 դոլարից տրամադրվել է 250.000 դոլարը՝ ռեագենտների և լաբորատոր պարագաների տեսքով:

Իսկ թե ե՞րբ անցում կկատարվի ռոբոտացված մեթոդին, այսինքն՝ ձեռքի կաթոցիչի օգնությամբ չի «հավաքվի» թեստը, ՄԿԻ տնօրենն արձագանքել է. «Այս պահին ժամկետ նշել չեմ կարող»:

Ավելի ուշ հավելյալ գրավոր հարցին ի պատասխան՝ կապված թեստերի որակի, դրանք կասկածի տակ դնելու խոսակցությունների հետ, Արսեն Առաքելյանն ընդգծել է. «Ձեզ ուղարկած պատասխաններին ավելացնելու բան չունեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս