Արտյոմ Սիմոնյանը հանդես կգա «Նոա»-ում
Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ:
Նա «Զենիթ»-ի սան է և նախկինում հանդես է եկել մի շարք հայկական ակումբներում՝ «Ալաշկերտ», «Արարատ», «Փյունիկ», ինչպես նաև շվեյցարական «Ցյուրիխ» և «Լե Մոնտ» ակումբներում:
Ավելի վաղ երևանյան ակումբն ունեցել էր մի շարք համալրումներ: «Նոա»-ն արդեն ավարտված մրցաշրջանում մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դարձավ Հայաստանի գավաթակիր: