Բաժիններ՝

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիմոնետա Սոմարուգային՝ Շվեյցարիայի ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ Ազգային տոնի կապակցությամբ:

«Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները:

Խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում իրականացվող փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի նոր նախագծերով և ծրագրերով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է կորոնավիրուսի դեմ պայքարում մեր պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը: Վստահ ենք, որ այս իրավիճակի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն համատեղ և համակարգված քայլերով»,-ասված է ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս