«Մոտ օրերս Կոտայքի մարզպետ կնշանակվի». Մանե Գևորգյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում որոշում կայացրեց, որով Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից:

Վարչապետը Կառավարության անդամներին տեղեկացրեց, որ որոշում է կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար։

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 1-ից:

168.am-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ՝ պարզելու համար, թե Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու համար արդեն թեկնածու կա՞, ինչին Գևորգյանը բացասական պատասխան տվեց:

Իսկ հարցին, թե ե՞րբ Կոտայքի մարզպետ կնշանակվի, վարչապետի խոսնակը պատասխանեց. «Չեմ կարծում, որ շատ կուշացվի, մոտ օրերս կնշանակվի մարզպետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031