Բաժիններ՝

Կուդրինին առաջարկել են ղեկավարել մեգակարգավորիչը

ՌԴ նախկին Ֆինանսների նախարար, քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինն առաջարկ է ստացել ղեկավարել ֆինանսական մեգառեգուլյատորը: Այդ մասին նա հայտնել է «Ռիա-Նովոստիի» հետ զրույցում:

«Այո, ստացել եմ առաջարկ, բայց ես դեռ պատրաստ չեմ մանրամասնորեն քննարկել այն»,- ասել է Կուդրինը:

Ռուսական ֆինանսական շուկայում ընդհանուր կարգավորիչի ստեղծումը քննարկվել է դեռևս մի քանի տարի առաջ: 2012թ. հոկտեմբերի 2-ին «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինը կոչ է արել իշխանավորներին և շուկայի մասնակիցներին՝ արագացնել մեգակարգավորիչի ստեղծումը:

Փորձագետները նշել են 5 թեկնածուի՝ խոշորացված ԿԲ-ի ղեկավարի պաշտոնում: Բացի Կուդրինից և Շուվալովից, այդ ցանկում նշվում են նաև փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, Ռուսաստանի բանկի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ուլյուկայևը և ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս