Բաժիններ՝

Արմեն Եդիգարյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Եդիգարյանին Բուլղարիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն Եդիգարյանին նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»,- ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս