Բաժիններ՝

Ռոնալդուն լավ ֆուտբոլիստ չէ. Անչելոտի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի «Մարսելի» հետ հանդիպման նախօրեին տված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև այլ թեմաներից: Մասնավորապես, իտլացի մասնագետը, պատասխանելով Կրիշտանո Ռոնալդուի հավանական տրանսֆերի մասին հարցին, մի շարք կատակներ է արել պորտուգալացու հասցեին:

Ավելի վաղ Անչելոտին L’Equipe-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Կրիշտիանո Ռոնալդուն և Զլատան Իբրահիմովիչը կարող են խաղալ 1 թիմում, ինչը լրագրողների մոտ բազմաթիվ հարցեր էր առաջացրել: Այսօր Անչելոտին հրաժարվել է մեկնաբանել Ռոնալդուի հավանական տրանսֆերը ֆրանսիական ակումբ և լրագրողների հարցերին կատակով է պատասխանել:

«Ռոնալդուն ինձ դուր չի գալիս: Նա վատն է, թույլ խաղացող է: Նրա մոտ բացակայում է գոլահարի հոտառությունը: Ռոնալդուն բավականաչափ գոլեր չի խփում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031