Նելֆինավիրը ճնշում է ոչ միայն ՄԻԱՎ-ի, այլև կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ նորաստեղծ դեղամիջոցներից մեկը՝ նելֆինավիրը, ճնշում է ոչ միայն ՄԻԱՎ-ի, այլև կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, հետազոտությունը ղեկավարած գիտնականներից մեկը նշել է, որ հետագա ուսումնասիրությունները թույլ կտան ստուգել նելֆինավիրի ազդեցությունը քաղցկեղի այլ տեսակների վրա:
Նշված դեղամիջոցի նկատմամբ գիտնականների հետաքրքրությունն առաջացել էր այն բանից հետո, երբ հայտնաբերվել էր, որ նելֆինավիրը կանխում է թոքերի, մաշկի քաղցկեղի առաջացումը: Այս մասին տեղեկանալուց հետո գիտնականները սկսել են իրենց ուսումնասիրությունները, որոնց ընթացքում նշված դեղամիջոցների ազդեցությունը համեմատել են հատուկ քաղցկեղի առաջացման դեմ նախատեսված դեղերի ազդեցության հետ:
Պարզվել է, որ նելֆինավիրը նույնքան էֆեկտիվ ազդեցություն է ունեցել, որքան հակաքաղցկեղային դեղամիջոցները: