Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Խորապես վշտացած եմ մեր մշակույթի հենասյուներից մեկի` մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ:

Հայ ժողովուրդը կորցրեց տաղանդավոր արվեստագետի, ստեղծագործական մեծ եռանդի ու էներգիայի տեր մարդու, ում հրաշալի ստեղծագործությունները սիրված են տարբեր սերունդների ներկայացուցիչների կողմից:

Էդվարդ Միրզոյանը յուրահատուկ էր իր աշխատասիրությամբ, մտավորականի պահվածքով, իր գործին ու մասնագիտությանը նվիրվածությամբ: Մեծ արվեստագետի կորուստը անգնահատելի է ոչ միայն հարազատների և մերձավորների, այլև բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան և գնահատում  որպես տաղանդավոր կոմպոզիտորի, հմուտ մանկավարժի ու հրաշալի մարդու:

Էդվարդ Միրզոյանն այլևս մեզ հետ չէ, բայց մեզ հետ է մեղեդու մեծ Վարպետի բարի և լուսավոր կերպարը, իսկ համաշխարհային ու հայ մշակույթի հարուստ գանձարանում` նրա մնայուն երաժշտական բարձրաճաշակ ժառանգությունը:

Ցավակցում եմ Էդվարդ Միրզոյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս