Գյուղապետն ու մանկապարտեզի վարիչը ծեծել են մանկապարտեզի աշխատակցուհուն

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի գյուղապետ 61-ամյա Միշա Դանիելյանը ծեծել է նույն գյուղի մանկապարտեզի աշխատակցուհի 40-ամյա Օվսաննա Գևորգյանին: Ծեծին մասնակցել է նաև մանկապարտեզի վարիչ 48-ամյա Կիմա Ավագյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ոստիկանության Գեղարքունիքի բաժնից:

Օվսաննա Գևորգյանը սթրես, աջ ուսի շրջանի այտոց-քերծվածք, աջ ազդրի շրջանի քերծվածք, գլխի գագաթնային շրջանի ձախ մասի աննշան այտոց, գլխուղեղի ցնցում և հետտրավմատիկ հիստերիկ նեւրոզ ախտորոշմամբ տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Տեսանյութեր

Լրահոս