Հովիկ Աբրահամյանը` մոդե՞լ

Այսօր ԱԺ-ում գերմանացի պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզեն իր` «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսին բավական հետաքրքիր դիտարկում արեց:

Վերջինս, այսպես ասած`«գովերգելով» սրահում հավաքված կանանց հագուկապը, միաժամանակ նկատեց, թե հայ տղամարդիկ ևս կանացից հետ չեն մնում իրենց հագուկապով, ապա շրջվեց դեպի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան և ասաց. «Ձեր խորհրդարանի նախագահը մոդելի տեսք ունի»:

Բնականաբար, Վոլֆգանգ Բյորնզենի այս հաճոյախոսությունից հետո ներկաները հազիվ էին զսպում իրենց ծիծաղը:

Տեսանյութեր

Լրահոս