Հերթական ինքնասպանությունը
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, 1-03 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 2-րդ նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Հարևանները Գ. Շամշյանին պատմել են, որ կախված ինքնասպանը 50-ն անց կին է:
Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը` ոստիկանությունը պարզում է:
shamshyan.com