Բաժիններ՝

Ոստիկանություն բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման կազմակերպած ակցիայի թվով 32 մասնակից

Այսօր՝  հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ին,  «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Խոր Վիրապ-Երևան ավտոերթ էր սկսել:

«Ավտոերթը կեղծ արտակարգ դրության դեմ է, որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»,- երեկ իրազեկման տեսանյութի մեջ ասել էր շարժման ղեկավարը:

Ակցիան, ինչպես և սպասելի էր, խոչընդոտվեց ոստիկանության մեծաքանակ աշխատակիցների կողմից, ու սկսվեց ակցիայի մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելու գործընթաց:

Բերման ենթարկվածների վերաբերյալ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիանությունից տեղեկացրին, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Խոր Վիրապից 32 անձ բերվել է ոստիկանություն:

Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածները գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս