Փաշինյանի համար ՀԱԿ-ի որոշումը օրենք չէ՞
ԱԺ-ում 2011թ. բյուջեի կատարողական հաշվետվության քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը:
Այդպիսով` դահլիճում ներկա ՀԱԿ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը չմասնակցեցին քվեարկությանը: Սակայն ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց` դեմ քվեարկով 2011թ. բյուջերի կատարողական հաշվետվությանը: