«Գենետիկորեն մոդիֆիկացված կովի կաթն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում»
Նոր Զելանդիայի գիտնականները ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված կով, որի կաթն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում: Ինչպես հաղորդում է BBC-ն, մինչև մեկ տարեկան երեխաների 3%-ի մոտ կովի կաթն օգտագործելիս ալերգիկ ռեակցիաներ են առաջանում:
Գենետիկորեն մոդիֆիկացված կովի կաթը չի պարունակում բետա-լակտոգլոբուլին (beta-lactoglobulin) սպիտակուցը, որն էլ հենց ալերգիկ ռեակցիայի պատճառն է: Կրծքի կաթը ևս չի պարունակում վերոհիշյալ սպիտակուցը:
Գիտնականներից մեկը, ով աշխատել է այս նախագծի վրա, նշել է, որ իրենք պետք է հետևեն կովի առողջությանը և հասկանան`արդյո՞ք ամբողջ կյանքի ընթացքում նրա կաթն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնի, և արդյո՞ք այս հատկանիշը կփոխանցվի հաջորդ սերնդին: Նա նաև վստահեցրել է, որ գենետիկորեն մոդիֆիկացված կովի կաթն օգտագործելը չի կարող վնասակար լինել, հակառակ դեպքում, ըստ նրա, կենդանին սատկած կլիներ: