«Կոնֆորմիզմի դրսևորում»

Այսպես որակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` ԱԺ մեծամասնության կողմից ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը ընդունումն ԱԺ կողմից:

«Յուրաքանչյուր ոք թող հաշվի առնի, որ երբևէ անարդարության ջրաղացին իր լցրած ջուրը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը հաշվիչ հանձնաժողովի անդամ էր և շատ լավ որակեց այս երևույթը. «Հանձնաժողովը, որը բաղկացած էր 7 հոգուց, դրա կեսից ավելին (4 հոգի) չմասնակցեց քվեարկության»: Ահա թե ինչ տեղի ունեցավ, ինչ որակի երևույթ տեղի ունեցավ այսօր ԱԺ-ում»:

Իսկ մեր հարցին, թե որո՞նք են լինելու ԲՀԿ-ի հետագա քայլերն այս ուղղությամբ, ԲՀԿ խոսնակը պատասխանեց. «Իրենց կողմից հետագա քայլերը որո՞նք կլինեն, չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է մեր քայլերին, առաջին իսկ խորհրդակցությունից հետո ուրախ կլինեմ Ձեզ տեղեկացնելու դրանց մասին, քանի որ, բնականաբար, միանձնյա որևէ որոշում չեմ կայացնելու»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Աժ-ում ավարտվեց Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի փակ, գաղտնի քվեարկությունը, որին մասնակցել է 71 պատգամավոր: 64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր ձայներով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունն ընդունվեց:

 


Տեսանյութեր

Լրահոս