Օսկանյանը «մեծ ձուկը» չէ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե` արդյո՞ք Վարդան Օսկանյանն այն «մեծ ձուկն» էր, ում մասին ակնարկում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնի խորհդրակցության ժամանակ, ասաց. «Ոչ»:

Հարցին էլ, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս գործը, Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Եթե Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքները չապացուցվեն, ապա, ինչպես ասել է ՀՀ նախագահը, դատաքննչական մարմիների ներկայացուցիչները կենթարկվեն պատասխանատվության»:

Լրագրողները Հ. Աբրահամյանից նաև հետաքրքրվեցին` արդյոք Վարդան Օսկանյանի նկատմամբ իրականացվող այս գործընթացը չի անդրադառնա՞ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների վրա: Ի պատասխան, ԱԺ նախագահն ասաց. «Եթե մենք` իշխանությունը, փորձում է Վարդան Օսկանյանին ներկայացնել շինծու, անհիմն մեղադրանքներ, ապա` այո, դա կարող է ազդել, իսկ եթե այդ մեղադրանքները հիմնավորված լինեն, ապա` ինչո՞ւմ է խնդիրը»:

Տեսանյութեր

Լրահոս