Տեսակետ հնչեցնելու համար դեռևս վաղ է. Դաֆինա Գերչևան
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
«Մենք ուշի-ուշով հետևում ենք Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող դեպքերին, սակայն պետք է ասեմ, որ որևէ դիտարկում անելու կամ տեսակետ հնչեցնելու համար դեռևս վաղ է: Հավելեմ նաև, որ մենք հետաքրքրությամբ ենք հետևում բոլոր զարգացումներին»,- նշել է ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը Հայաստանում: