«Եթե այն մարդը, ում վերաբերում է հարցը, այս ամբիոնից չի խնդրում իրեն տալ, ես մարդուն չեմ տա»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԱԺ քիչ առաջ ամբիոնից հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում խիստ ելույթ ունենալ և ամպագոռգոռ հայտարարություններ անել: Գուրեն Արսենյանն ասաց, որ ինքն այլ հետաքրքրություններ ունի իր կյանքում, քան Վարդան Օսկանյանի գործով այն թղթապանակն էր, որն իր խմբակցության փորձագետները բաժանում էին պատգամավորներին, ուստի ինքը հրաժարվել է այն վերցնել:
«Ես այդ թղթապանակը չվերցրեց, որովհետև ես վստահում եմ Վարդան Օսկանյանին»,- միաժամանակ ընդգծեց Արսենյանը:
Նա նաև հորդորեց ԱԺ մեծամասնությանը «հորդորել, պահաջնել կամ խնդրել» ՀՀ գլխավոր դատախազին` ետ վերցնել միջնորդությունը: «Եթե կգնաք այդ ճանապարհով, ես շնորհակալ կլինեմ»,- ասաց նա:
Նաև հավելելց. «Ես ունեմ մի սկզբունք. եթե այն մարդը, ում վերաբերում է հարցը, այս ամբիոնից չի խնդրում իրեն տալ, ես մարդուն չեմ տա, որովհետև մարդն ունի ընտրողի կողմից իրեն տրված լիազորություններ»:
Ի դեպ, Գ. Արսենյանը հերթագրված վերջին պատգամավորն էր, ով պետք է ելույթ ունենար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ: