ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը

Քիչ առաջ  ԱԺ-ում սկսվեց ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար  Վարդան Օսկանյանին հայտնի քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացված միջնորդութան քննարկումը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ ԱԺ դահլիճում ԲՀԿ-ից ներկա են գտնվում մի քանի պատգամավորներ, ովքեր ելույթներ ունենալուց հետո կլքեն դահլիճը:

ԱԺ ՀԱԿ խմբակության անդամ Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը ներկայացնում  խմբակցության դիրքորոշումը: Նրա խոսքով՝ անկախ ներկայացված միջնորագրի հիմնավոր կամ անհիմն լինելուց, «գործ ունենք քաղաքական պատվերի հետ»: Ըստ նրա` «դատախազն այն մարդն է, ում անվան հետ են կապում շինծու գործերը», Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման տապալումը և այլն:

Ա. Մանուկյանը նաև հայտարարեց, որ ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել քվեարկությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս