Բաժիններ՝

Who is Mkhitaryan ?

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Յուվենտուս» – «Շախտյոր» հանդիպման նախօրեին «հանքափորները» բաց մարզում են անցկացրել «Յուվենտուս Արենա» մարզադաշտում: Ուկրաինական ԶԼՄ-ների պնդմամբ` իտալացի լրագրողների շուրթերից ամենաշատը լսվել են Մխիթարյանի և Պիրլոյի անունները:

«Մխիթարյեն, Մխիթարան, Մխթարան: Անդրեա Պիրլոյից հետո, ում տեղացի լրագրողները վերաբերվում են ինչպես առասպելական հերոսի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ամենշատը  հետաքրքրվում էին Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանով: Բաց մարզման ժամանակ բոլոր օբյեկտիվները նույնպես ուղղված էին դեպի Հենրիխը:

Who is Mkhitaryan` անընդհատ հետաքրքրվում էին իտալացի պապարացիները` խնդրելով մարզվողների մեջ ցույց տալ հենց Հենրիխին: «Spell correctly Mkhi-tar-yan… Look…», թեև ցանկանում էի հավելել, որ շատ շուտով Մխիթարյանին ավելի լավ կճանաչեք, քան Պիրլոյին»,- պատմում է Թուրինում Terrikon-ի թղթակիցը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս