«Իշխանամետ ընտրողների նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, երկրորդը Ռոբերտ Քոչարյանն է». Ադիբեկյան
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր ասել է, որ իշխանամետ ընտրողների շրջանում ՀՀ նախագահի առավել նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է սեպտեմբերի 21-22-ին ՀՀ բոլոր մարզերի 1600 ընտրողների շրջանում կատարած հարցման արդյունքները, որի համաձայն, ընտրությունների նախաշեմին իշխանամետ հանրային կարծիքը միասնական թեկնածուներին պատրաստ է տալ հետևյալ ձայները.
Սերժ Սարգսյանին` ուղղակի` 33,5%, անուղղակի`9,3%, ընդամենը` 42,8%;
Ռոբերտ Քոչարյանին` ուղղակի` 10,1%, անուղղակի` 10,1%, ընդամենը` 20,2%;
Արթուր Բաղդասարյանին` ուղղակի` 3,9%, անուղղակի` 2,7%, ընդամենը` 6,6%;
Այլ` ուղղակի` 2,4%, անուղղակի` 1,1%, ընդամենը 3,5%:
Մյուս հարցվածներն առայժմ չեն կողմնորոշվել: