Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք

Արցախում հունիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110 դեպք, որոնցից 77-ը՝ բուժված:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը:

COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 7 նոր դեպք։ Միևնույն ժամանակ, 12 անձ առողջացել է: Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1 724 մարդ, կա 68 մեկուսացված անձ։

ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Տեսանյութեր

Լրահոս