Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց հունիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- ասաց Թորոսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418, մահվան՝ 21 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 21,006 է, մահվան դեպքերինը՝ 498։