Բաժիններ՝

«Միքայել Մինասյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին շանտաժով փող աշխատելու մեջ: Ես մեղադրում եմ Միքայել Մինասյանին, որ նա տրվել է շանտաժին». Հարություն Հարությունյան

«5-րդ» ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2010թ., երբ հեռացա հանրայինից, ստանձնեցի «ԵՐԿԻՐ» թերթի վերահրատարակման աշխատանքները: Երբեք չեմ խոսել այդ օրերի աշխատանքների մասին, բայց հաճախ եմ գործընկերներից լսում, որ այդ ժամանակների «ԵՐԿԻՐԻ» ռեբրենդինգը հաջողված էր: Կարճ կյանք ունեցավ, ցավոք: Չդիմացանք մրցակցությանը: Գուցե իմ անփորձությունն էր պատճառը, կամ չափից շատ մաքուր աշխատելը և գործարքների չգնալը: Չգիտեմ, բայց մի բան մինչև հիմա ուղեղիցս դուրս չի գալիս. յուրաքանչյուր ամսվա սկզբին, երբ ստանում էինք թերթի նախորդ ամսվա հետդարձը (возврат) և այն տանում՝ հանձնելու մակուլատուրայի ընդունման կետ, ծերանում էի ժամում մեկ տարի արագությամբ: Հարցերի հարցը, որ այդպես էլ իմ համար անհայտ մնաց, այն էր, թե ինպես որոշ թերթեր, այդ թվում «Հայկական ժամանակը» «վաճառվում» էին անվերադարձի սկզբունքով, իսկ մենք, ունենալով 1000-1300 մշտական բաժանորդներ, սմքում, վերջանում էինք: Մարդիկ էին աշխատում, կիրթ լրագրողներ, վերլուծաբաններ ու թերթը մեռնում էր: Ամեն անգամ ես ինձ էի մեղադրում, որ չեմ կարողանում մենեջմենթը այնպես կազմակերպել, որ եթե ոչ շահույթով, գոնե նվազագույն կորստով դուրս գայի այդ վիճակից: Որոշ ժամանակ անց «ԵՐԿԻՐԸ» ֆինանսական խնդիրների բացակայության պատճառով դադարեց լույս տեսնել: Հիմա Միքայել Մինասյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին շանտաժով փող աշխատելու մեջ: Ես մեղադրում եմ Միքայել Մինասյանին, որ նա տրվել է շանտաժին և իր գործողությամբ նպաստել է դաշտում անհավասար պայմանների ստեղծմանը: Նաև մեղադրում եմ ինձ, որ էս խելքով մտել էի այդ դաշտ և մտածում էի կհաջողեմ:

Այս հեղաշրջումը մեկ օրում չեղավ, դրան շատ երկար պատրաստվել էին: Ներսից շանտաժով էին փողերը հավաքում, դրսից՝ ծրագրավորված ստանում: Եվ զավեշտը նրանում է, որ էսօրվա լրագրողական իրավապաշտպան կառույցները և նրանց արբանյակները, ովքեր հիմնականում ֆինանսավորվում են օտարերկրա հայտնի օլիգարխ Սորոսի կողմից, ուզում են պարզեն և մամուլի դաշտում բացառեն հայաստանյան գործարար շրջանակների միջամտությունը: Շանտաժը շարունակվում է…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս