«Ռեալ Սոսիեդադ» – «Ռեալ Մադրիդ»․ շատ կարևոր միավորներ մադրիդցիների համար
Մրցաշար՝ Լա լիգա, Իսպանիա
Վայր՝ Reale Seguros Stadium
Ժամ՝ 23։55
Հունիսի 21-ին, Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի ամենահետաքրքիր խաղերից մեկում «Ռեալ Սոսիեդադը» կընդունի «Ռեալ Մադրիդին»։
«Ռեալ Սոսիեդադ»
«Սպիտակ կապույտները» վերջին տուրի դերբիում զիջեցին «Ալավեսին» 0:2 հաշվով: Ավելին, «բասկերը» արժանիորեն կրեցին պարտություն՝ ամբողջ հանդիպման ընթացքում միայն մեկ գոլ խփելով: Ավելի վաղ՝ կարանտինային դադարից հետո առաջին տուրում «Ռեալ Սոսիեդադը» չէր կարողացել տանը հաղթել «Օսասունային» (1:1)։
Այս հանդիպումներում վաստակած մեկ միավորը վատթարացնում է բասկերի արդյունքը մրցաշարային աղյուսակում և նվազեցնում Չեմպիոնների լիգայում տեղի համար մրցելու իրենց հնարավորությունները: Թիմը իջել է վեցերորդ հորիզոնական, բայց չորրորդ հորիզոնականին զիջում է ընդամենը երկու միավոր:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ «Ռեալ Սոսիեդադը» տնային խաղերն անցկացնում է ավելի լավ, քան արտագնաները։ Իրենց հայրենի պատերում բասկերը չեն պարտվել հինգ հանդիպում անընդմեջ։
Թիմի համար հիմնական կադրային խնդիրը կլինի հիմնական պաշտպան Ժոզե Սալդուայի որակազրկումը: Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն Անդեր Բարրենեկեան, Լուկա Սանգալին և Ասերի Իլյարամանդին:
«Ռեալ Մադրիդ»
«Ռեալը» չեմպիոնության համար շարունակում է պայքարել «Բարսելոնայի» հետ: Վերջին տուրում «արքայական ակումբը» առանց որևէ խնդրի հաղթեց «Վալենսիային»՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով «չղջիկների» դարպասը: Սա մադրիդյան թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակն է կարանտինային դադարից հետո․ նախորդ տուրում Զինեդին Զիդանի սաները երեք գոլ ուղարկեցին «Էյբարի» դարպասը (3:1):
Այս տուրում «Բարսելոնան» ընդամենը մեկ միավոր վաստակեց, և սա հրաշալի հնարավորություն է «Ռեալի» համար՝ միավորները հավասարեցնելու համար։
Հարկ է նշել, որ նախորդ երկու հանդիպումներում «արքայական ակումբը» խաղում էր տանը: Դադարից առաջ «Ռեալը» պարտվեց «Լևանտեին» (0:1) և «Բետիսին» (1:2):
Վնասվածքների պատճառով չեն խաղա Իսկոն, Լուկա Յովիչը, Լուկաս Վասկեսը և Նաչոն:
Վիճակագրություն
- «Ռեալ Սոսիեդադը» տանը անցկացրած վերջին ինը հանդիպումներից միայն մեկում է պարտվել
- Ընթացիկ առաջնության 14 տնային խաղերից յուրաքանչյուրում «Ռեալ Սոսիեդադը» գոլ է խփել
- Ընթացիկ առաջնության արտագնա 14 հանդիպումներից «Ռեալը» հաղթել է 7-ում
- Պրեմիերայում «Ռեալը» սեփական հարկի տակ վերջին 10 հանդիպումներից 8-ում հաղթել է «Սոսիեդադին»
Առանց հանդիսատեսի աջակցության, «Ռեալ Սոսիեդադը» դժվար թե հյուրերի դեմ կռիվ տա։ Հօգուտ մադրիդյան թիմի ոչ միայն դեմ առ դեմ հանդիպումների վիճակագրությունն է, այլև կարանտինից հետո ավելի լավ խաղը: «Արքայական ակումբը» այժմ բավականին շատ է գոլ խփում, և բացի այդ, նրանք կարողացել են խաղը շտկել պաշտպանությունում:
Սիրարփի Աղաբաբյան