Սարանսկում վթարից հետո երկու ավտոմեքենա բռնկվել է. հինգ մարդ մահացել է
Սարանսկում տեղի ունեցած վթարից հետո երկու մեքենայի հրդեհի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է հինգ մարդ: Մորդովիայի Արտակարգ իրավիճակների ծառայության հայտարարությունը մեջբերել է ՌԻԱ-ն:
«Վթարի հետևանքով, որին հաջորդել է Լենինի փողոցում երկու մեքենայի բռնկումը, ըստ նախնական տվյալների, զոհվել է 5 մարդ»,- նշել է ԱԻՆ աշխատակիցը:
Նրա խոսքով՝ վթարի պատճառները և մահվան հանգամանքները պարզվում են, դեպքի վայրում աշխատում են քննիչները:
Լենինի փողոցը գտնվում է Սարանսկ քաղաքային թաղամասի մաս կազմող Նիկոլաևկա գյուղաքաղաքում: