 
                        Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները
 
                                    2-րդ զորամիավորման շտաբի պետը հունիսի 17-ին ստուգայցեր է կատարել մարտական հենակետեր: Դիրքերի ավագները ներկայացրել են առաջնագծում տիրող իրավիճակը, ստուգվել են դիրքերի կահավորվածությունը, ինժեներական աշխատանքների ընթացքը, մարտական հերթապահության կրման պայմաններն ու զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Արձանագրված բացթողումների վերաբերյալ զորամիավորման շտաբի պետը տվել է համապատասխան ցուցումներ:
 
  
  
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        