Բաժիններ՝

Չգործող ակումբում հրդեհ է բռնկվել

Հունիսի 18-ին, ժամը 02։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում` բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի շինություն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում գտնվող չգործող գիշերային ակումբում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։11-ին, մարվել՝ 03։22-ին։ Այրվել են շինության պատշգամբի արտաքին ծածկը (2 քմ), խոհանոցի կախովի առաստաղը (25 քմ), մալուխներ (3 գմ), և ջերմահարվել 1 պատուհան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս