«Վաղը կքննարկվի, կնայեք՝ ինչ է ներկայացված,  հիմնավորում չկա, շինծու, սարքած գործ է». Գագիկ Ծառուկյանի

«Ոչ մի հիմնավորում  չկա, շինծու գործ է»,- ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ոչ մի ռեալ բան չկա»,-նշեց նա:

Հարցին՝ ցուցմունք կա՞ Ձեր դեմ, Ծառուկյանը պատասխանեց՝ ոչ:

Հակադարձմանը՝ այդ դեպքում ինչի՞ հիման վրա են Ձեզ 10 ժամ հարցաքննել, նա ասաց.

«Կհարցնեք իրավական մարմիններին՝ կասեն: Որևիցե բան ինձ հետ կապված չկա, ոչ մի խնդիր չկա: Որևիցե հարցով կառավարման հետ ես կապ չունեմ, կան կառավարիչներ, իսկ մնացածի հետ, եթե որևիցե մեկը բան ունի ասելու, կարող է գալ առերեսման: Շատ շինծու, սարքած գործ է: Դատարանում կքննվի, դուք բոլորդ դա կտեսնեք»,-շեշտեց նա:

Թե ո՞րն է լինելու իր անելիքը, Ծառուկյանն ասաց, որ իր ելույթում ինչ ասել է, բոլորն իր տեսակետն է:

«Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ: Ով դիվիդենտ է հավաքում, ով իր շահի մասին է մտածում, ուրեմն նա դավաճան է: Ինչ ասել եմ, իրական իմ ասածների տերն եմ: Ուրիշ բան չունեմ ասելու»,-ընդգծեց նա:

Հարցադրմանը, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, դատարան իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու, Ծառուկյանն ասաց.

«Վաղը կքննարկվի, կնայեք՝ ինչ է ներկայացված,  հիմնավորում չկա, շինծու, սարքած գործ է»,-եզրափակեց նա:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս