Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարին բերման են ենթարկել

Ազգային անվտանգության ծառայության դիմացից ոստիկանությունը բերման է ենթարկել 91 քաղաքացու: Այս մասին 168.am-ին հայտնել էր ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ»,- տեղեկացրել էր ոստիկանության լրատվական ծառայության պատասխանատուն:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանին բերման էին ենթարկել ԱԱԾ շենքի մոտից։ Նա այսօր ժամը 16:00-ին 168.am-ին հայտնեց, որ գտնվում է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։

«Ներկա պահին 4 հոգով ենք: Հավաքը ինքնաբուխ է, բաժնից դուրս գալուց հետո կգնամ այնտեղ, չէ՞ որ ավագանու անդամ եմ, պարզապես զբոսնում եմ քաղաքում»,- ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամը՝ հավելելով նաև, որ իրենց հետ բերման է ենթարկվել նաև դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները։

Տեսանյութեր

Լրահոս