Կարելի է դիմակներով ցույցերը թույլատրել․ Էդմոն Մարուքյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ ռեժիմի որոշումը չի քվեարկվում, ընդունվում է ի գիտություն, բայց կարող է վիճարկվել ՍԴ-ում՝ ԱԺ ընդդիմության կողմից: Կդիմե՞ք ՍԴ՝ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Դուք վստա՞հ եք, որ արտակարգ դրություն մեզ պետք չէ, միայն այսօր Հայաստանում արձանագրվել է վարակման 600 դեպք. արտակարգ ռեժիմը հնարավորություն է տալիս վարակի օջախներ` գյուղեր փակել, կարեւոր քայլեր ձեռնարկել, եթե այն չլինի, չեն կարող դա իրականացնել։ Այլ հարց է, որ որոշ սահմանափակումներ պետք է այլ կերպ իրականացնել»:
Չե՞ք կիսում Արթուր Վանեցյանի տեսակետը, որ ռեժիմը երկարացվում է քաղաքական նպատակներով, այդ թվում՝ բողոքի ակցիաների դեմ։ «Դեռ չեմ ծանոթացել Վանեցյանի հայտարարությանը, բայց մենք մտածում ենք, որ կարելի է դիմակներով ցույցերը թույլատրել»: ՍԴ դիմելու մասին հարց ուղղեցինք նաեւ ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանին։ Ասաց․ «Նման հարց չենք քննարկել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: