«ՄԻԵԴ-ը ՀՀ երկրորդ նախագահի կողմից է հանդես եկել». ռուսական հեռուստաալիքն անդրադարձել է ՄԻԵԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի դատավարության վերաբերյալ արված հայտարարությանը

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության վերաբերյալ արված հայտարարությանը: Հեռուստաալիքը նշում է, որ ՄԻԵԴ-ը պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավապաշտպանների բողոքարկումներին: Դատարանը նշել է, որ Հայաստանում օրենսդրություն է փոխվել, և Քոչարյանին ցանկանում են դատել ավելի կոշտ հոդվածով, որը շատ ավելի ուշ է հայտնվել, և դա անթույլատրելի է:

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է 2018 թվականի հուլիսին: Նրան մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու համար. խոսքը 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու մասին է: Անցյալ տարվա մայիսին դատարանը Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշում էր կայացրել, բայց արդեն հունիսին վերաքննիչ դատարանը նոր ձերբակալության մասին որոշում էր կայացրել:

Ինքը` Քոչարյանը, մեղադրանքները շինծու է համարում և դրանք որակում է որպես քաղաքական հետապնդում: Հեռուստաալիքը նշում է, որ այժմ ՀՀ նախկին նախագահը գտնվում է Երևանում, որտեղ վիրահատությունից հետո բուժման կուրս է անցնում:

Ռուսական հեռուստաալիքի անդրադարձում Քոչարյանի իրավապաշտպան Արամ Վարդևանյանը և «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդգծել են երկրորդ նախագահի դեմ իրականացվող դատական գործընթացի ապօրինությունը:

Տեսանյութեր

Լրահոս