Բաժիններ՝

«Մեղրիում 160 հոգի մի ծնունդ անելու պատճառով ինքնամեկուսացել են, հնարավոր է Մեղրին փակեն». Սրբուհի Գրիգորյան

Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախագիծը,  որով առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձրու աշխատողներին տրմադրել նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում:

«Այն անձինք, որոնք այս ժամանակահատվածի համար ստացել են աշխատավարձ կամ այդ ընթացքում խախատել են մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, այդ անձինք չեն օգտվի այդ նպաստից: Նախատեսված է հետադարձություն, առաջարկվում է այս նախագիծը տարածել մարտի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Հաշվարկների հետ կապված հստակ թիվը մենք չգիտենք, թե քանի հոգու մասին խոսքը կարող է լինել, կարող ենք միայն մոտավոր գնահատականներ տալ, թե ինչ ծախսի մասին կարող է խոսք լինել: Պետք է նաև որոշակի կանախատեսելիություն անել, այսուհետ հասկանալ և մոտավոր գնահատել, թե քանի հոգի կարող են այդ կարգավիճակում գտնվել: Այս ամենը կախված է այն հանգամանքից, թե համավարակային այս իրավիճակը որքան կտևի»,- հանձնաժողովի նիստում ասաց Նարեկ Զեյնալյանը:
Նրա խոսքով, նախագիծը վերաբերում է այն դեպքերին, երբ տնտեսվարողն աշխատում է, նրա բիզնեսը գործում է, սակայն նրա աշխատողներից մի քանիսը պարետի որոշմամբ մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել է: Այս դեպքում ֆինանսական բեռը կկիսեն պետությունը և տնտեսվարողը՝ տվյալ վարձու աշխատողին տրամադրելով նպաստ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն անդրադառնալով նախագծին, նկատեց, որ այս պայմաններում հնարավոր է տուժել են նաև տնտեսվարողները, ավելին, եթե մեկուսացված աշխատողները չեն մասնակցում արտադրական գործընթացին, դրանից էլ է տնտեսվարողը տուժում, հետևաբար այս հարցի շուրջ  ևս քննարկումներ պետք է իրականացնեին:

«Հենց այս պահին ես տվյալ ունեմ, որ Մեղրիում 160 հոգի մի ծնունդ անելու պատճառով ինքնամեկուսացել են: Եթե մի ընկերությունում աշխատեր 50 հոգի, Դուք պատկերացնո՞ւմ եք , թե ինչ վնաս կարող է կրել ընկերությունը, որտեղ նրանք աշխատում են»,-նշեց պատգամավորը:

Ըստ պատգամավորի, այժմ ինքը բժիշկների հետ կապի մեջ է, հնարավոր է Մեղրին փակվի։

Արձագանքելով, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ եթե աշխատող մարդը այս կամ այն առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, ապա գործող օրենսդրությամբ, նա ստանում է անաշխատունակության նպաստ, որի դեպքում պետությունն այդ բեռը տնտեսվարողի հետ միասին կիսում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս