Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 697, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 11 221 է, մահվան դեպքերինը՝ 244

Հայաստանում հունիսի  4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 176:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Հունիսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 68 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 244-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 15 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3468, փաստացի բուժվողներինը՝ 7509 (մեկ օրում ավելացել է 668-ով): Մեկ օրում թեստավորվել է 1809 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 63 459 քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս