Բաժիններ՝

Կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողությունէ իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

«Տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են որոշակի խախտումներ և թերություններ՝ օգտագործվող սպասքի, ծորակների ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները վերացնելու համար։

Տեսչական մարմնի ն երկայացուցիչները ստուգայցերի ընթացքում հաստատությունների տնօրեններին տալիս են խորհրդատվություն, ցուցումներ, թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ ապահովել համավարակի տարածումը կանխելուհամար:

Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունy տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս