«Յուվենթուսի» նախագահն առաջարկում է Սերիա Ա-ի խաղերում 10%-ով լրացնել տրիբունաները
«Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելին առաջարկել է վերսկսել Ա Սերիայի մրցաշրջանը՝ մարզադաշտերում հանդիսատեսի ներկայությամբ:
Համաձայն Անյելիի ծրագրի, որը նա ներկայացրել է 19 այլ ակումբների սեփականատերերին, հուլիսի կեսերից արժե երկրպագուներին թույլ տալ մարզադաշտեր այցելել ընդհանուր ոչ ավելի, քան 10%-ի չափով:
Ապագայում նախատեսվում է հանդիսականների թիվը հասցնել 25%-ի՝ դիտարկելով սոցիալական հեռավորության կանոնները:
Հիշեցնենք, որ Սերիայի Ա-ն կվերսկսվի հունիսի 20-ին, իսկ Իտալիայի գավաթի վերսկսումը նախատեսված է հունիսի 13-ին:
Սիրարփի Աղաբաբյան