Երեխաների պաշտպանության տոնին օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Չիպոլինո» բալետը
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ժամը 16:00-ին կներկայացնի Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» երկու գործողությամբ մանկական բալետային ներկայացումը:
«Մեր շատ սիրելի փոքրիկներ, այսօր ամենապայծառ տոներից մեկն է: Շնորհավորում ենք ձեզ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Բոլորիդ ցանկանում ենք առողջ, անհոգ և երջանիկ մանկություն, թող ժպիտն ու ծիծաղը միշտ շողան ձեր պայծառ դեմքերին: Վայելե՛ք ձեր մանկությունը և եղե՛ք անհոգ»,- ասվում է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում արված գրառման մեջ: