ՀԱԿ-ը վերաբացում է Մարտի 1-ի էջը

Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ խմբակցության արտահերթ նիստը, որն անցել է բավական կոնսպիրատիվ պայմաններում. նիստին մասնակցել են բացառապես խմբակցության անդամները, այն դեպքում, երբ այլ նիստերի մասնակցում են նաև խմբակցության փորձագետները, պատգամավորի օգնականները: 168.am-ի տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննարկվել է պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով նա առաջարկում է ստեղծել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով: Հիշեցնենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում այդպիսի հանձնաժողով ստեղծվել էր, որը ղեկավարում էր Սամվել Նիկոյանը, սակայն այդ հանձնաժողովի գործունեության արդյունքները չբավարարեցին ՀԱԿ-ին:

Տեսանյութեր

Լրահոս