Բաժիններ՝

Մագնուս Կարլսենը պարտությամբ սկսեց Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարը

Արդեն տեղեկացրել ենք, որ Սան Պաուլոյում մեկնարկած «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը (2825.4) ընդամենը 30 քայլ հետո պարտության մատնեց ռուս Սերգեյ Կարյակինին (2775.3):

Մյուս երկու պարտիաները շատ ավելի ուշ ավարտվեցին: Աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդը (2778.9) սպիտակներով չկարողացավ կոտրել մրցաշարի ամենացածր վարկանիշն ունեցող իսպանացի Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի (2701.1) դիմադրությունը, գրոսմայստերները 58-ական քայլ հետո համաձայնեցին կիսել միավորը:

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2775.8) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2837) պարտիան էլ ավելի երկար տևեց և անակնկալ արդյունք գրանցվեց. իտալացին 91 քայլ հետո կարողացավ առավելության հասնել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Կարլսենի նկատմամբ և առաջին տուրից հետո Լևոնի Արոնյանի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Փակագծերում նշված են գրոսմայստերների ընթացիկ վարկանիշները:

Այսօր կկայանան հետևյալ պարտիաները Լևոն Արոնյան – Վիշվանաթհան Անանդ, Ֆրանսիսկո Վալեխո Պոնս – Մագնուս Կարլսեն և Սերգեյ Կարյակին – Ֆաբիանո Կարուանա:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս