Էդմոն Մարուքյանը հրահրում է սոցիալական ու քաղաքացիական անկարգություն. Անուշ Բեղլոյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթներով հրահրում է սոցիալական ու քաղաքացիական անկարգություն, երբ ասում է, թե՝ քաղաքացինե՛ր, բյուջեում փող կա, գնացե՛ք պահանջեք:
Այսօր Ազգային ժողովում շարունակվող արտահերթ նիստի ընթացքում, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի այն հայտարարությանը, թե բյուջեում կա 100 միլիարդ դրամ, և պետությունը կարող է դա 100 հազարական դրամներով բաժանել 800 հազար քաղաքացու, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
«Ես այս բարձր ամբրոնից կոչ եմ անում նման կոչեր, մանիպուլյացիաներ չանել, դա վտանգավոր է մեր պետության համար»,- ասաց Անուշ Բեղլոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում