Բաժիններ՝

Իրանում կորոնավիրուսը հաղթահարած անձանց թիվն ավելացել է 1276-ով

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 27-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 991-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 91 հազար 472: Նշված ժամանակահատվածում մահացածների թիվն ավելացել է 96-ով: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է ընդհանուր առմամբ 5 հազար 806 մարդ:

Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 3.011 անձ: Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 1.276-ով: Ընդհանուր առմամբ Իրանում ապաքինվել է 70 հազար 933 անձ:

Մինչ այժմ թեստավորվել է 432․329 անձ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս