«Պետք է սկսել սովորել, սակայն՝ դանդաղ և հանգիստ». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում հաջորդ շաբաթվանից դպրոցներում ուսումնական գործընթացի վերսկսումը:
«Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ նախագահ Լուկաշենկոն այս մասին հայտարարել է ապրիլի 17-ին մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում:
«Պետք է սկսել սովորել, սակայն՝ դանդաղ և հանգիստ: Գյուղերում խնդիր չկա, այնպես որ որտեղ հնարավոր է, թող սկսեն պարապմունքները, իսկ եթե քաղաքում կա, ապա մեկ շաբաթ կպահանջվի Զատկից հետո, որպեսզի երեխաներին հետզհետե բերենք ուսումնական գործընթաց»,-ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ կամաց-կամաց պետք է սկսել սովորել, քիչ-քիչ այդ պրոցեսը գործի գցել:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բելառուսի նախագահը մեկ շաբաթ ևս երկարաձգել էր դպրոցական արձակուրդների ժամկետը՝ մինչև ապրիլի 18-ը:
Բելառուսում կա կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 204 դեպք, մահացել է 40 մարդ: