Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք․ ընդհանուր դեպքերը տասն են, բուժվել է մեկը
Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով: Այսօրվա դրությամբ վարակվել է 10 անձ, ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 9-ը, 1-ը բուժվել և տուն է վերադարձել:
Համապատասխան ցուցումները չպահպանելու դեպքում այս թվերը կարող են աճել:
Մնացեք տանը, պահպանեք պարետի ցուցումները:
Առողջ եղեք»,- գրել է Ղուկասյանը։