ՀԴՄ-ների հարցը կլուծենք, եթե ամբողջությամբ անցնենք անկանխիկ վճարումների. Արմեն Փամբուխչյան

Հայաստանում վերջին 16 տարիներին որևէ բանկ չի սնանկացել, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր բոլոր ֆինանսական կազմակերպություններն են կայուն բանկային ոլորտում, և արդյո՞ք բոլոր խաղացողներն ունեն միջազգային չափանիշերին համապատասխանություն:

Այսօր Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանի հարցի քննարկման ժամանակ հարց հնչեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ հավելելով նաև, թե ԿԲ նախագահի թեկնածուն ինչ  քայլերի հաջորդականություն է դիտարկում երկրում արտահանման և ներմուծման խթանման  ուղղությամբ, և ինչ պետք է անել, որպեսզի միջազգային խոշոր վականիշեր ունեցող բանկերը հասանելիություն ունենան նաև Հայաստանում:

Պատգամավորի բարձրաձայնած հաջորդ խնդիրը վերաբերում էր  կանխիկ և անկանխիկ շրջանառության ծավալներին:

Ըստ Փամբուխչյանի՝ եթե Հայաստանն անցնի անկանխիկ վճարումների՝ ամբողջությամբ կկարողանա լուծել ՀԴՄ-ների հարցը:

Մանրամասերը՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս