Նոր Զելանդիայում նախարարների աշխատավարձը 20 տոկոսով կկրճատվի
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ իր և կառավարության մյուս անդամների, պետական ծառայողական մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի կկրճատվեն 20 տոկոսով:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դա պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով:
«Ես այսօր կարող եմ հաստատել, որ ես, նախարարները, պետական ծառայողական մարմինների ղեկավարները գնում ենք առաջիկա վեց ամսվա ընթացքում աշխատավարձի 20 տոկոսի կրճատման»,-ասել է վարչապետը:
Իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ երկրում նորզելանդացիները կորցնում են իրենց աշխատանքը, կրճատվում են աշխատավարձերը: