Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք և առողջացել է ևս 54 քաղաքացի։

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։

Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք և առողջացել է ևս 54 քաղաքացի։Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է…

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Dienstag, 14. April 2020

Տեսանյութեր

Լրահոս