Պարտիզանի երկրպագուները Նեֆթչիի դարպասապահին անվանել են «Ադրբեջանում բնակվող կապիկ» (տեսանյութ)
Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում կայացած «Պարտիզան» – «Նեֆթչի» խաղից հետո ադրբեջանական թիմի դարպասապահ Սաշա Ստամենկովիչի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Sport.1news.az-ը, «Պարտիզանի» ֆուտբոլիստները որոշել են լուծել նրա հարցերը: «Պարտիզանի» ոխերիմ թշնամու` «Ցրվենա Զվեզդայի» նախկին դարպասապահը խաղից հետո շրջվել է երկրպագուների կողմն ու սկսել ցուցադրաբար ուրախանալ: Այդ արաքը դուր չի եկել «Պարտիզանի» ֆուտբոլիստներին, մասնավորապես, Ալեքսանդր Միտրովիչին, ով վազել է դեպի Ստամենկովիչն ու ցանկացել վերջ տալ նրա ուրախությանը:
Սակայն «Պարտիզանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վերմեզովիչը ժամանակին միջամտել է` հյուրերի դարպասապահին տանելով դեպի հանդերձարան:
Հարկ է նշել, որ «Պարտիզանի» երկրպագուները խաղադաշտ են մտցրել «Նեֆթչիի» դարպասապահին «նվիրված» մի բաններ, որում Ստամենկովիչին անվանել են «Ադրբեջանում բնակվող կապիկ»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը