Բաժիններ՝

Անգլիայի առաջնությունը մյուս տարի ևս կարող է անցնել առանց երկրպագուների

Անգլիական Պրեմիեր լիգայի կազմակերպիչները հնարավոր են համարում մրցաշրջանը շարունակել մայիսին կամ էլ հունիսին: Այս մասին գրում է Mirror-ը: Անգլիայի առաջնությունում մնացել է խաղարկելու 9 տուր: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս տարի և հաջորդ մրցաշրջանում ևս առաջնության խաղերը կանցկացվեն առանց երկրպագուների:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930